Պերմակուլտուրային ուսումնական լաբորատորիա


Մենք Նոյեմբերյանի ավագ դպրոցի աշակերտներն ենք: Climate Uturn-ի (climateuturn.am) «Ապագա Առաջնորդների իմփեքթ ծրագրի» շրջանակներում որոշել ենք պերմակուլտուրայի սկզբունքներին հետևելով մեր դպրոցի ջերմոցը վերակենդանացնել՝ դարձնելով այն ուսուցողական լաբորատորիա երկում պերմակուլտուրայի ոլորտը զարգացնելու և դրա մեթոդների մասին իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար։ Հայաստանում պերմակուլտուրայի վերաբերյալ ցածր իրազեկվածության մակարդակի պատճառով արդյունաբերական մասշտաբով գյուղատնտեսությունը մեծ վնաս է հասցնում հողի որակին, ինչն էլ տանում է տարեց տարի բերքատվության և կենսաբազմազանության անկմանը։
Մեր նախագծի համար ունենք երեք տարվա պլան, որին կարող եք ծանոթանալ այս տեսանյութով՝ https://www.facebook.com/zhanna.eganyan/videos/946069036307114 Արդեն շահել ենք մասնակի ֆինանսավորման մեկ գրանտ 700 դոլար արժողությամբ Անգլիայում Քեմբրիջի համալսարանի Tizard ֆոնդից։
Նախագծի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք կարդալ մեր gofundme-ի էջը՝ https://www.gofundme.com/f/Noyemberyans-Permaculture-Teaching-Greenhouse