Ձգողականության ուժը և մարմնի կշիռը

Ողջույն!
Ես Անի Եղինյանն եմ, հանդիսանում եմ <Օրիոն> պլանետարիում նախագծի հիմնադիրն ու ղեկավարը: Դա շարժական պլանետարիում է, որի ներսում ցուցադրվում են 3 D ֆորմատի, 360 աստիճանի գիտական ֆիլմեր: Այս ֆիլմերը բարդ գիտական ինֆորմացիան տրամադրում են պարզ, ինտերակտիվ, զվարճալի, տպավորիչ ձևով: Մեր գործունեության ընթացքում ունեցել ենք բազմաթիվ հաճախորդներ, մենք Էլ հյուրընկալվել ենք Հայաստանի տարբեր քաղաքներում, նաև սահմանամերձ գյուղերում:
Այժմ պլանետարիումի ներսում ցանկանում ենք ստեղծել մի անկյուն, որտեղ երեխաները կարող են տեսնել, թե Արեգակնային համակարգի տարբեր մոլորակների վրա, կախված այդ մոլորակի ձգողականության ուժից, որքան կլինի իրենց մարմնի կշիռը: Գաղափարը ունի թե' ճանաչողական, թե' զվարճալի, թե' ինտերակտիվ բնույթ:
Մոլորակները դասավորված են լինելու արևից ունեցած իրենց հերթականությամբ, լինելու են չափերի նույն հարաբերակցությամբ, ինչ իրականում են և ունենալու են իրենց առանձնահատուկ տեսքն ու մակերևույթը: Այսինքներեխան, բացի տվյալ մոլորակի ձգողականության ուժի չափը և իր կշիռը այդ մոլորակի վրա իմանալուց, նաև կծանոթանա այդ մոլորակների դասավորությանը, չափերին ու մակերևույթի առանձնահատկություններին:
Եվ այս ամենը
բոլորովին անվճար: Այս ամբողջ մեխանիզմը նույնպես լինելու է շարժական, ինչպես մեր պլանետարիումը և նրանից կարող են անվճար օգտվել բոլոր այն քաղաքների ու գյուղերի երեխաներն ու մեծահասակները, որտեղ կայցելի մեր շարժական պլանետարիումը:

Financé par Yerevan (April 2021)