<<ԿԱՆԱՉ ՊԱՐՏԵԶ>>

Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքի նորակառույց մանկապարտեզն ունի խաղահրապարակին կից հողատարածք, որի ճիշտ և մտածված ձևավորումը կնպաստի նախադպրոցական տարիքի երեխաների էկոլոգիական դաստիարակության զարգացմանը, ուստի ցանկանում ենք կյանքի կոչել <<Կանաչ պարտեզ>> ծրագիրը, որն իրականացնելու համար անակնկալում ենք Ձեր աջակցությունը։
<<Կանաչ պարտեզ>> ծրագրի իրականացման նպատակն է նպաստել Մեծ Պարնի համայնքի նախադպրոցական տարիքի երեխաների էկոլոգիական դաստիարակությանը, նրանց աշխատանքային հմտությունները զարգացնելո և նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքում էկոլոգիական մաքուր միջավայրի ստեղծելը։ Armenia Tree Project կազմակերպության հետ համագործակցության արդյունքում մանկապարտեզին կից հողատարածքում ունենք շուրջ 20 մրգատու և մոտ վեց տասնյակ դեկորտաիվ նորատունկ ծառեր: Մեր լավ բարեկամն է դարձել Օհանյան բնապահպանական կենտրոնը։Այսպիսով , <<Կանաչ պարտեզ>>-ի հիմքն ունենք,մնում է նպատակային լուծումներ տալ։
Իմ նպատակը մանկապարտեզում <<Կանաչ դասարան>> ստեղծելն է,իսկ խաղահրապարակին կից հողատարածքում <<Բնապահպանական արահետ>>> ունենալը։
Արահետը կունենա առանձին բաժիններբնապահպանական կանգառներ.
1)<<Ծաղիկներ կանգառ>>-այստեղ երեխաները կծանոթանան ծաղիկների բազմազանության, դրանց անունների, կառուցվածքի, խնամքի հետ,և իրենք էլ կզբաղվեն խնամքով։
2)<<Թռչունների կանգառ>>-այս կանգառում կլինեն թռչնաբներ և կերակրամաններ, վահանակներ։Հենց այստեղ էլ երեխաները կծանոթանան թռչունների տեսակներին, կենսապայմաններին,և իրենք էլ կկերակրեն ձմեռող թռչուններին։
3)<<Կանաչ դեղատուն>>-այստեղ կաճեցվեն դեղաբույսեր,երեխաները կծանոթանան դրանց օգտակար հատկություններին։
4)<<Կախարդական այգի>>-այս կանգառում կաճեցվեն ծառեր, յուրաքանչյուր ծառ կունենա իր <<անձնագիրը>>,որը կհանդիսանա դիտարկումների օրացույց
տնկման ժամանակը, ծաղկելը,մրգի տեսքը, հասունացումը և այլն։Նախատեսել ենք,միջոցներ ունենալու դեպքում,ստեղծել փոքրիկ տաղավար` <<Կանաչ դասարան>> ,որտեղ կանցկացվեն էկոլոգիայի բացօթյա պարապմունքները։

Financé par Yerevan (July 2021)