Երաժշտական ստուդիա
Բարև ձեզ, սիրելի ընկերներ։
Այսօր ուզում ենք ձեզ հետ կիսվել մեր նպատակով և երազանքով, որն է՝ ստեղծել երաժշտական ստուդիա քաղաք Ախալքալաքում։
Մինչ մանրամասն ներկայացնելը, թե ինչ նպատակներ ունենք և ինչ քայլերով ենք մտադիր գործել, կուզեմ ուշադրություն դարձնենք երկու հարցերի․
1․առաջին հերթին՝ ինչ միջոցներով է այսօր ժամանակակից աշխարհում մարդն ունկնդրում երաժշտություն,
2․ կա՞ն արդյոք Ջավախքում միջոցներ, որով Ջավախքի ձայները (երաժիշտները և երգիչ/երգչուհիները) կարողանան իրենց ձայները և գործերը լսելի դարձնել ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ժամանակակից համաշխարհային հարթակներում ։
Պատմության տարբեր ժամանակաշրջաններում մարդը երաժշտությունը ունկնդրել(լսել) է տարբեր կերպ ։
Նախկինում՝ մինչև ժամանակակից տեխնոլոգիաների ի հայտ գալը, երաժշտությունը կենդանի զգալու հիմնական միջոցներից էին համերգներն ու օպերային ներկայացումները ։
Ժամանակի ընթացքում երաժշտություն լսելու ձևը զգալի փոփոխություններ կրեց:
Եթե (CD) կոմպակտ սկավառակները հայտնի էին 2000-ականներին, այժմ հոսքային/թվային ծառայությունները դարձել են երաժշտություն լսելու գերիշխող միջոց: Օգտատերերը կարող են միլիոնավոր երաժշտական գործեր լսել այնպիսի հարթակների միջոցով, ինչպիսիք են Spotify-ը, Apple Music-ը, YouTube-ը, soundCloud-ը , Deezer-ը կամ այլ հարթակները։
Այս հարթակներ մուտք գործելու համար անհրաժեշտ է կատարել հնչյունային ձայնագրություններ։
Այսօր Ջավախքում կան շատ երաժիշտներ, երգիչ/երգիչուհիներ, ովքեր ճնչյունային ձայնագրությունների համար գնում են այլ քաղաքներ(Երևան, Թբիլիսի և այլն), քանի որ Ջավախքում չկա ձայնագրման ստուդիա։
Հիմա սիրով կուզեմ ներկայացնել Ջավախքում երաժշտական Ստուդիա ստեղծելու գաղափարը, որի առաքելությունը և հիմնական նպատակներն են՝
1․աջակցություն ստեղծագործ երաժիշտներին,
2․ոգեշնչում և նորարարություն երաժշտության աշխարհում։
Մեր ծառայությունները․
- ձայնի ձայնագրում և միքսում,
- երաժշտական գործիքավորում,
- վարպետության դասեր,
- ստուդիայի վարձույթ,
- երաժշտական միջոցառումներ և համերգներ։