""A-Nush Textile ""Արվեստի Կենտրոն
Լինելով Արագածոտնի մարզի Զարինջա գյուղից,որտեղ շատ աղջիկներ և կանայք չունեն հնարավորություն մասնագիտություն ձեռք բերելու և իրենց ընտանիքի կարիքները բավարարելու հնարավորություն չունեն,նրանց հիմնական զբաղմունքը անասնապահությունն է։ Ունեմ ծրագիր սկսելու շյուղագործության, ասեղնագործության, հելյու ագործության, կար ու ձևի,ինչպես նաև վնասված հագուստների վերականգնման դասընթացներ։Դասընթացի ընթացքում կունենանք թաղիքագործության, կարպետագործության մաստեռ կլաստեր ,որոնք իրականացնելու համար կհրավիրենք համապատասխան մասնագետներ։Դասընթացի ընթացքում կսովորեն նաև տեքստիլիարտադրական թափոններից խաղալիքների պատրաստում։ Նախագիծն կունենա իր ֆեյսբուքյան էջը, որտեղ ցույց կտանք մեր կատարած աշխատանքները։Քանի որ բնակչության մեծ մասը վճարունակ չէ,դասընթացները կանցկացվեն անվճար բոլոր ցանկացողների համար։Որոշակի ժամանակ անց կունենանք ցուցահանդեսներ , որտեղ դասընթացի մասնակիցները կունենան հնարավորություն ցույց տալու իրենց սովորած և արդեն պատրաստի աշխատանքները ,և գյուղում և գյուղից դուրս։ Ծրագիրը ունի ոչ միայն սոցիալական զարգացման ուղղվածություն,այլև նաև բնապահպանական հիմնական նպատակ թափոնների վերամշակման և բնության պահպանման համար։ Դասընթացի ավարտից հետո լավագույները կունենան հմտություններ կարի մեքենաներից օգտվելու,իրենց առօրյա կարիքների բավարարման համար,կբարձրանա կանանց և աղջիկների դերը համայնքում,քանի որ իրենք կսկսեն աշխատել և կունենա գումար սեփական կարիքների բավարարման համար։
Քանի որ ես չունեմ աշխատողներ իմ արհեստանոցում և ունեմ աշխատողների կարիք դասընթացի ավարտից հետո լավագույները կստանան աշխատանքի հրավեր իմ կողմից։